19:12  ,  23 նոյեմբերի, 2017

Կեյլոր Նավասը վերադարձել է «Ռեալի» ընդհանուր խումբ (ֆոտո)

Դարպասապահ Կեյլոր Նավասը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերադարձել է Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խումբ, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 23-ին Արքայական թիմն անցկացրել է հերթական մարզումը, կոստառիկացի դարպասապահը մարզվել է առանց սահմանափակումների: Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մարզվել է մարզադահլիճում մարզասարքերի օգնությամբ:

Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մարզման ժամանակ եւ դրանից հետո խաղադաշտ դուրս չէր եկել: Սպասվում է, որ Նավասը կօգնի «Ռեալին» «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Մադրիդում:

Ընթացիկ մրցաշրջանում Նավասը մասնակցել է Իսպանիայի առաջնության 6 հանդիպման եւ բաց է թողել 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս