18:10  ,  23 նոյեմբերի, 2017

Ռուսաստանի հավաքականի դարպասապահը՝ հայկական արմատների մասին

Տուլայի «Արսենալի» եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը պատմել է իր հայկական արմատների մասին:

«Մայրս հայ է, իսկ հայրս՝ օս: Ցանկանում եմ, որ որդիս իմանա իր արմատների մասին: Երեխաներս ապրում են Մոսկվայում: Եթե չվերադառնանք Օսեթիա, ապա նրանք հայրենիքի մասին կիմանան միայն մեր պատմածներից: Դանիելը գիտի, որ տատը հայ է, երկրորդ տատը՝ ռուս, իսկ պապերը՝ օսեր»,- Գաբուլովի խոսքը մեջբերում է etokavkaz.ru-ն:

34-ամյա դարպասապահը նախկինում հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում եւ «Դինամոյում», Կրասնոդարի «Կուբանում», Պերմի «Ամկարում», Մախաչկալայի «Անժիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում