17:44  ,  23 նոյեմբերի, 2017

Ռոնալդուի երկրպագուի տպավորիչ դաջվածքը (ֆոտո)

Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուներից մեկն արել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողին նվիրված դաջվածք: Նա մեջքին դաջել է 32-ամյա ֆուտբոլիստի խաղային համարն ու ազգանունը: Երկրպագուն դաջվածքը ցույց է տվել Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում, որում Արքայական ակումբը հաղթել էր 6:0 հաշվով:

Marca-ի համաձայն՝ Կիպրոսում կայացած խաղից հետո երկրպագուն նաեւ հանդիպել է Ռոնալդուի հետ:

Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացի հարձակվողը դարձել էր դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմի» պես H խմբից ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում