16:03  ,  23 նոյեմբերի, 2017

Մարկոս Պիզելին՝ խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Ալ Շաբաբի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Sofascore.com-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Նախորդ տուրում «Ալ Շաբաբը» 1:1 հաշվով էր ավարտել «Ալ Իտիհադի» դեմ հանդիպումը, իսկ 33-ամյա Պիզելին մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Նա ստացել է 9.2 միավոր, ինչը երկրորդ ամենաբարձ գնահատականն է խորհրդանշական հավաքականում:

Սաուդյան Արաբիայի ընթացիկ  առաջնությունում Մարկոս Պիզելին մասնակցել է 10 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում