15:10  ,  23 նոյեմբերի, 2017

Անա Իվանովիչն ու Բաստիան Շվայնշտայգերը սպասում են երեխայի ծննդին (ֆոտո)

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Անա Իվանովիչը երեխայի է սպասում Գերմանիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից: Այդ մասին նախկին թենիսիստուհին հայտնել է Ինստագրամում:

«Համալրում մեր ընտանիքում: Ես շատ երջանիկ եմ»,- գրել է Անա Իվանովիչը՝ հրապարակելով լուսանկար:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին 30-ամյա Իվանովիչը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Նա Բաստիան Շվայնշտայգերի հետ ամուսնացել էր 2016-ի ամռանը: Զույգը հանդիպում էր 2014-ից:

A post shared by Ana Ivanovic (@anaivanovic) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում