13:15  ,  23 նոյեմբերի, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 90-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն անցկացրել էր 2 ընկերական խաղ եւ հաղթել, սակայն 392 վարկանիշային միավորով մնացել է նույն դիրքում:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան մնացել է չորրորդ տեղում, իսկ բելգիացիները 5-րդն են: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել էր 2 ընկերական խաղ՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս