12:35  ,  23 նոյեմբերի, 2017

Ֆեդերերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պարտության մասին. Չեմ կարող բառերով նկարագրել «Բազելի» համար այս անհավանական պահը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդրերը շվեյցարական «Բազելին» շնորհավորել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի առթիվ:

«Բառերով չեմ կարող նկարագրել ակումբի համար այս անհավանական պահը: Վաու: Շնորհավորում եմ թիմին»,- թվիթերյան էջում գրել է շվեյցարացի 36-ամյա թենիսիստը, որը ծնվել է Բազելում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել էր Շվեյցարիա, սակայն երկրորդ խաղում անընդմեջ բացակայում էր թիմի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում