11:36  ,  23 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն գոլի թեկնածուներին:

Հավակնորդների թվում են Անտուան Գրիզմանի («Աթլետիկո»), Լուկա Մոդրիչի («Ռեալ»), Սյոն Հյոն-Մինի («Տոտենհեմ»), Դանի Ալվեսի (ՊՍԺ) եւ Լորենցո Ինսինյեի («Նապոլի») գոլերը:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 24-ին: Բոլոր գոլերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի կայքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը» եւ Ստամբուլի «Բեշիկթաշը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում