10:40  ,  23 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում

Ֆրանսիական ՊՍԺ-ն, Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 7:1 հաշվով հաղթելով շոտլանդական «Սելթիկին», սահմանել է մրցաշարի խմբային փուլի արդյունավետության ռեկորդ:

Փարիզցիները տարան 5-րդ անընդմեջ հաղթանակը՝ խփելով 24-րդ գոլն ու բաց թողնելով առաջին գնդակը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ ՊՍԺ-ն սահմանեց ռեկորդ:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Դորտմունդի «Բորուսիային», որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խփել էր 22 գոլ:

Հիշեցնենք, որ B խմբից ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել նաեւ Մյունխենի «Բավարիան», որը 5-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց բելգիական «Անդերլեխտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս