23:46  ,  22 նոյեմբերի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը շարունակում է միանձնյա զբաղեցնել առաջին տեղը

Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակ» շարքի վերջին մրցաշարի 6-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 8 հետապնդողների նկատմամբ ունենալով կեսական միավորի առավելություն:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

7-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի հունգարացի Ռիչարդ Ռապորտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս