21:58  ,  22 նոյեմբերի, 2017

«Ծաղկաձոր Օփենի» բացման հանդիսավոր արարողությունը լուսանկարներով

Ծաղկաձորում տեղի ունեցավ  «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը, որին  ներկա էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի  նախագահ Սերժ Սարգսյանը։

Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 156 շախմատիստ 17 երկրից։

Բացման արարողության ըմթացքում ամփոփվեցին նաեւ միջազգային գրոսմայտեր Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված կայծակնային խաղի մրցաշարի արդյունքները։ Հիշեցնենք, որ մրցաշարում հաղթել էր հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը։ ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանը պարգեւատրեց հաղթողներին, ինչպես նաեւ լավագույն արդյունքներ ցույց տված վետերան, պատանի եւ կին մասնակիցներին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի եւ president.am-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով