19:10  ,  22 նոյեմբերի, 2017

«Ալաշկերտը» երկրպագուներին հրավիրում է տարվա վերջին տնային խաղին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պատրաստվում է տարվա վերջին տնային հանդիպմանը: Երեանյան ակումբը երկրպագուներին հրավիրում է «Փյունիկի» դեմ առաջին խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ կմեկնարկի 15:00-ին: Երկրպագուներին դիմել են թիմի խաղացողներ Ուրոշ Նենադովիչն ու Գագիկ Դաղբաշյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության անցած տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով է խաղացել «Բանանցի» հետ: «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթել է «Արարատին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում