18:58  ,  22 նոյեմբերի, 2017

Բուֆոնը շնորհակալություն է հայտնել Ռակիտիչին

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, որը իր տեղն աշխարհի առաջնությունում առաջարկել էր ընտրական փուլի անցումային հանդիպումներում ձախողված Իտալիայի հավաքականի արդեն նախկին դարպասապահին:

«Թանկագին Իվան Ռակիտիչ, որպես դարպասապահ կարող էի խաղալ, բայց զբաղեցնել քո տեղը Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանությունում լավագույն գաղափարը չէ: Բայց եթե կատակ չանենք, ապա  քո խոսքերը մեծ նշանակություն ունեն ինձ համար: Շնորհակալություն քեզ եւ Ժորդի Ալբային: Իմ խաղաշապիկը սպասում է ձեզ»,- գրել է Բուֆոնը Թվիթերում:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը անցումային հանդիպումներում չհաղթահարեց Շվեդիայի հավաքականի արգելքը՝ 0:1, 0:0: Խորվաթիայի հավաքականը խնդիրներ չունեցավ Հունաստանի թիմի հետ պայքարում՝ 4:1, 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով