17:42  ,  22 նոյեմբերի, 2017

Լուկակուն կխուսափի ազատազրկումից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն կխուսափի ազատազրկվելուց:

Մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը 24-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ էր ունեցել Լոս Անջելեսի ոստիկանության հետ: Հուլիսին Լուկակուն Բեւերլի Հիլզում կազմակերպել էր աղմկոտ երեկույթ, ինչի պատճառով հարեւանները 5 բողոք էին ներկայացրել ոստիկանություն: Դրանից հետո բելգիացին ձերբակալվել էր, իսկ դեկտեմբերի 18-ին պետք է ներկայանա դատարան:

ESPN-ի համաձայն՝ Լուկակուն պայմանավորվել է ոստիկանների հետ եւ կվճարի 450 դոլար փոխհատուցում, որպեսզի մեղմացնի մեղադրանքը: Ավելի վաղ նշվում էր, որ նրան սպառնում է մինչեւ 6 ամսվա ազատազրկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում