16:03  ,  22 նոյեմբերի, 2017

Ռայան Բոաթրայթը Հայաստանի հավաքականի հետ ժամանել է Ալբանիա

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում կմրցի Ալբանիայի թիմի հետ, հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականը հանգրվանել է «Սքայ» 4 աստղանի հյուրանոցում:

Թիմի կազմում մրցավայր են մեկնել 12 խաղացողներ, այդ թվում՝ թուրքական «Բեշիկթաշի» ամերիկացի բասկետբոլիստ Ռայան Բոաթրայթը: Հայաստանի հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը նախօրեին հայտնել էր, որ մարզչական շտաբի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով Ռայան Բոթրայթը հեռացվել է հավաքականից եւ այլեւս հանդես չի գա ազգային թիմում:

1. Ամիրան Ամիրխանով - «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիկթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈւ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան

Արագադ Աբրամյանը այս օրերին կլինի հավաքականի հետ, սակայն չի կարող մասնակցել հանդիպմանը փաստաթղթերի պատճառով:

Եվրո-2021-ի նախընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ Նիկշա Բավցեւիչի սաները կանցկացնեն 2 մարզում՝ այսօր երեկոյան եւ վաղն առավոտյան։

Ալբանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Երեւանի ժամանակով ՝ 20:30-ին, Տիրանայի «Ֆետի Բորովա» մարզադահլիճում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում