12:38  ,  22 նոյեմբերի, 2017

Զիդան. Գիտեինք, որ Ռոնալդուի եւ Բենզեմայի գոլերը շատ չեն ուշանալու

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ 6:0 հաշվով արտագնա հաղթանակը:

«Շատ գոհ եմ: Խփեցինք 6 գոլ՝ անառիկ պահելով մեր դարպասը: «Ռեալն» անցկացրեց հրաշալի խաղ ու ցուցադրել գրագետ ֆուտբոլ: Ուրախ եմ տղաների համար, քանի որ նրանք ջանասիրաբար աշխատում են հաջողության հասնելու համար: Գիտենք, որ իրավիճակը փոխվելու է դեպի լավը, պետք է շարունակենք աշխատել նույն ոգով: Գիտեինք նաեւ, որ Ռոնալդուի եւ Բենզեմայի գոլերը շատ չեն ուշանալու: Մրցաշրջանի ընթացքում լինում են անկումներ, սակայն մենք չէինք կասկածում, որ նրանք կավելացնեն»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Կիպրոսում կայացած խաղում պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ու ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դարձել էին դուբլի հեղինակ, իսկ «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմի» պես H խմբից ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգայում տարել է 50 արտագնա հաղթանակ: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 49 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս