12:22  ,  22 նոյեմբերի, 2017

«Ուիգանի» հարձակվողը դուբլից հետո փոխարինվել է, որպեսզի ներկա լինի որդու ծնվելուն (ֆոտո)

«Ուիգանի» հարձակվող Ռայան Կոլկլուգը երկար կհիշի «Դոնկաստեր Ռովերսի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջին լիգայի հանդիպումը, որը կայացել է նոյեմբերի 21-ին:

Հանդիպումից առաջ հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստի կինն առաջիկայում ծննդաբերելու է: Չնայած դրան՝ Կոլկլուգը որոշել է մասնակցել իր թիմի խաղին եւ դարձել է դուբլի հեղինակ՝ օգնելով «Ուիգանին» հաղթել 3:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում նա հաշիվը դարձրել է 2:0, իսկ 58-րդ րոպեին՝ 3:0: 60-րդ րոպեին հարձակվողը փոխարինվել է եւ շտապել ծննդատուն: Ֆուտբոլիստի կինը որդի է պարգեւել նրան: Ռայան Կոլկլուգը ֆուտբոլային համազգեստով լուսանկարվել է նորածին որդու հետ: Լուսանկարը հրապարակել է «Ուիգանի» ներկայացուցիչ Դեւիդ Շարփը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում