00:13  ,  22 նոյեմբերի, 2017

Սերխիո Ռամոսի առաջին լուսանկարը քթի կոտրվածքից հետո

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում քթի կոտրվածք ստանալուց հետո առաջին անգամ հրապարակել է լուսանկար՝ գրառելով. «Քայլ առ քայլ»:

Սպասվում է, որ Ռամոսը բաց կթողնի մեկ շաբաթ եւ արդեն նոյեմբերի 25-ին կմասնակցի «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը: Նա կխաղա պաշտպանիչ դիմակով:

Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում «Աթլետիկոյի» խաղացող Լուկաս-Ֆրանսուա Էրնանդեսը պայքարի ժամանակ խաղակոշիկով հարվածել էր իսպանացի պաշտպանի դեմքին: Քթի արնահոսության պատճառով Ռամոսը որոշ ժամանակ լքել էր դաշտը, իսկ ընդմիջմանը փոխարինվել:

Հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ մադրիդյան դերբիում գոլազուրկ ոչ ոքի նախորդ անգամ գրանցվել էր 2005 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում