21:41  ,  21 նոյեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Շվեյցարիա (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Շվեյցարիա՝ «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղին:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է Daily Mail-ը:

Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա:

Պաշտպաններ. Ակսել Տուանզեբե, Մատեո Դարմիան, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ:

Կիսապաշտպաններ. Պոլ Պոգբա, Սկտո Մակտոմինայ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Մարուան Ֆելաինի, Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան:

Հարձակվողներ. Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ, Ռոմելու Լուկակու, Անտոնի Մարտիալ:

«Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի խաղին: Մոուրինյոն հայտարարել էր, որ այդ որոշումն ընդունել է մարտավարական նկատառումներով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում