21:10  ,  21 նոյեմբերի, 2017

Հայ ֆուտբոլիստը՝ ԱՄՆ-ի Ուսանողական լիգայի խորհրդանշական հավաքականում

ՄԼՍ-ի «Վանկուվեր Ուայթքեփս» թիմի սան, 20-ամյա կիսապաշտպան Վանա Մարկարյանն ընդգրկվել է ԱՄՆ-ի Ուսանողական լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

«Իր երկրորդ մրցաշրջանում Վանա Մարկարյանը դարձավ Կոլումբիայի համալսարանի թիմի իսկական առաջատարը: Նա կարեւոր դեր է խաղում եւ պաշտպանությունում, եւ հարձակման գծում՝ խփելով փլեյ-օֆֆի ամենակարեւոր գոլը «Ֆորդեմի» դարպասը»,- նկարագրել են Մարկարյանի խաղի լիգայի փորձագետները ivyleague.com-ում:

Վանա Մարկարյանը հրավիրվել է ֆուտբոլի Կանադայի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում