20:12  ,  21 նոյեմբերի, 2017

«Բանանցի» նախկին պաշտպան. Իսպանիայի երրորդ դիվիզիոնում մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի Բարձրագույն խմբում

Երեւանի «Բանանցի» նախկին պաշտպան, նիգերիական ծագումով ռուսաստանցի Լայոնել Ադամսն այժմ հանդես է գալիս իսպանական երրորդ դիվիզիոնը (Սեգունդա Բ) ներկայացնող «Սերսեդայում», որը գլխավորում է «Բանանցի» նախկին մարզիչ Տիտո Ռամալյոն:

«Ռամալյոն ինձ ճանաչում էր Հայաստանից: Նա ինձնից մեկ տարի առաջ էր վերադարձել Իսպանիա, իսկ անցած ամռանը զանգեց եւ առաջարկեց շարունակել համագործակցությունը: «Բանանցի» հետ պայմանագիրս ավարտվել էր, Ռուսաստանից էլ հետաքրքիր առաջարկներ չունեի եւ ընդունեցի հրավերը:

«Սերսեդայում» է հանդես գալիս «Բանանցի» եւս մեկ նախկին խաղացող Կլաուդիո Տորեխոնը: Նա խաղացել է Պերուի պատանեկան հավաքականում, «Բանանցում» ինձնից կես տարի շատ է խաղացել: Տորեխոնից իմացա «Սերսեդայի» մասին: Հասկանում էի, որ բարդ կլինի, բայց երբեմն պետք է դուրս գալ կոմֆորտի գոտուց:

Իսպանիայի երրորդ դիվիզիոնի մակարդակը համեմատելի է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի հետ: Որոշ թիմեր ավելի հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում: Կան «Աթլետիկոյի», «Ռեալի», «Սելտայի», «Դեպորտիվոյի» երկրորդ թիմերը: Հայաստանի համեմատ մի 500 դոլար քիչ եմ ստանում, բայց հիմա դա նշանակություն չունի: Ավելի կարեւոր է, որ առաջնության մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում: Ֆուտբոլ խաղալու ցանկություն ունեմ: Եթե Ռուսաստանում չի ստացվում, ապա այստեղ պետք է դրսեւորեմ ինձ:

«Բանանցում» անցկացրած 1.5 տարին խաղային պրակտիկայի տեսանկյունից օգտակար էր: Թիմի համալրումներով զբաղվում էր Ռոման Ասխաբաձեն: Նվաճեցինք Հայաստանի գավաթը, դուրս եկան Եվրոպայի լիգա: Բայց հետո ամեն ինչ քանդվեց: Ասխաբաձեն հեռացավ, մի քանի ամիս անց հեռացավ նաեւ մարզիչ Ռամալյոն: Հետո էլ հերթը հասավ լեգեոնականներին: Մրցաշրջանի երկրորդ հատվածում մնացինք ես եւ մակեդոնացի Դրոբարովը, որն այժմ խաղում Կիպրոսում»,- Ադամսի խոսքը մեջբերում է sports.ru-ն:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում