19:42  ,  21 նոյեմբերի, 2017

Անտուան Գրիզման. Մտադիր չեմ հունվարին հեռանալ «Աթլետիկոյից»

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հերքել է լուրերը, թե հունվարին կփոխի ակումբը:

«Ես մտադիր չեմ հունվարին հեռանալ «Աթլետիկոյից»: Ձմռանը մեզ կմիանան Դիեգո Կոստան ու Վիտոլոն, եւ մենք կպայքարենք ամենաբարձր տեղերի համար: Ակումբի նախագահի հետ տրանսֆերային թեմայով ոչ մի զրույց չեմ ունեցել»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է TF1-ը:

Գրիզմանի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նրա տրանսֆերային գինը ամռանը 200 միլիոն եվրոյից կդառնա 100 միլիոն եվրո:

Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Գրիզմանի հետ բանակցում է «Բարսելոնան», որը պատրաստ է նրա համար վճարել 100 միլիոն եվրոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում