18:30  ,  21 նոյեմբերի, 2017

Տխուր Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղին։

Բրիտանական մամուլի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնի հերթական մարզմանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է ոչ լավագույն տրամադրությամբ։

«Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին Շվեյցարիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ  անգլիական Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղին։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով