09:12  ,  22 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 22-ին կկայանա խմբային փուլի 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Հանդես կգան A, B, C եւ D խմբերի թիմերը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին», իսկ «Բարսելոնան» Թուրինում կմրցի «Յուվենտուսի» հետ:

Օրվա 8 խաղերից 6-ը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին, իսկ մյուս երկուսը՝ 21:00-ին:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

ԲԿՄԱ  (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 21։00 (Երեւանի ժամանակով)

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23:45

B խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 23:45 

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23:45

C խումբ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Չելսի» (Անգլիա)՝ 21։00

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23:45

D խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 23:45

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում