17:45  ,  21 նոյեմբերի, 2017

Մայքլ Օուենը նորամուտը կնշի ձիասպորտում

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի»  նախկին հարձակվող Մայքլ Օուենը մարզվում է, որպեսզի դառնա ձիարշավորդ։ Դրա համար «Ոսկե գնդակ-2001»-ի դափնեկիրը 6 կգ քաշ է գցել, հայտնում է ВВС-ն։

37-ամյա անգլիացին մի քանի ձիարշավարան ունի Անգլիայի Չեշիր կոմսությունում։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Օուենը զբաղվում է այդ բիզնեսով։ Այս շաբաթ նա կմասնակցի Ասկոտեում կայանալիք ձիարշավի մրցմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում