16:15  ,  21 նոյեմբերի, 2017

Դավիթ Ավանեսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Eurasian Boxing Parliament տիտղոսի համար 12 ռաունդանոց մենամարտում ռուսաստանցի բռնցքամարտիկի մրցակիցը կլինի ռուս Ալեքսեյ Եվչենկոն, գրում է Boxreс-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Դավիթ Ավանեսյանը ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում պարտվել էր ամերիկացի Լամոնտ Պիտերսոնին՝ կորցնելով WBA-ի չեմպիոնական գոտին։ 29-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 22 հաղթանակ, կրել 2 պարտություն եւ մեկ մենամարտ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում