12:20  ,  21 նոյեմբերի, 2017

Սերբիայի առաջնության խաղի ժամանակ ֆուտբոլիստներն անցկացրել են բողոքի ակցիա (ֆոտո)

«Բորացի» ֆուտբոլիստները մրցավարի աշխատանքից դժգոհ են մնացել Սուբոտիցայի «Սպարտակի» դեմ ֆուտբոլի Սերբիայի առաջնության 17-րդ տուրի խաղում:

Առաջին խաղակեսի վերջնամասում մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել հյուրերի դարպասին: Դրանից հետո «Բորացի» ֆուտբոլիստները որոշ ժամանակ հետապնդել են մրցավարին, իսկ քիչ անց նաեւ անցկացրել են բողոքի ակցիա՝ նստելով խաղադաշտում: Մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Բորացի» 2 ֆուտբոլիստների:

Այն բանից հետո, երբ «Բորացի» խաղացողներին համոզել են շարունակել խաղը, նրանք անսովոր վարքով են առանձնացել դաշտում: Օրինակ՝ թիմի դարպասապահը, ամեն անգամ ստանալով գնդակը, այն ուժեղ հարվածով ուղարկել է տրիբունա:

Այդ խաղում «Սպարտակը» հաղթել է 3:1 հաշվով՝ գոլերից երկուսը խփելով 11 մետրանոնցից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում