21:48  +04,  20 նոյեմբերի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը պահպանեց առաջին տեղը միանձնյա

Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի վերջին մրցաշարի 5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պահպանեց առաջին տեղը միանձնյա: 5-րդ տուրում չինացի Դին Լիրենի հետ սեւերով ոչ ոքի խաղալուց հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 3.5 միավոր:

Հայ գրոսմայստերին հավասարվելու հնարավորություն ունեին ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Դին Լիրենը, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Դմիտրի Յակովենկոն եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան:

Սակայն այս գրոսմայստերները եւս վաստակեցին կեսական միավոր եւ 3 միավորով բաժանում են 2-6-րդ տեղերը:

Նոյեմբերի 21-ին մրցաշարում հանգստյան օր է: ՖԻԴԵ Գրան պրի շարքում լավագույն երկու արդյունքն ունեցող շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: Լեւոն Արոնյանը ուղեգիրն ապահովել է աշխարհի գավաթակիր դառնալու շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ