20:43  ,  20 նոյեմբերի, 2017

Մարադոնան շնորհավորել է Իբրահիմովիչին

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնան շնորհավորել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ծնկահոդի ծանր վնասվածքից եւ վիրահատությունից հետո խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ:

«Ֆուտբոլը սպասում էր քեզ»,- գրել է Մարադոնան Ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում Իբրահիմովիչը փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»: Իբրահիմովիչը խաղադաշտ դուրս չէր եկել ապրիլի 20-ից, երբ վնասվածք ստացավ «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում (2:1): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում