19:48  ,  20 նոյեմբերի, 2017

ՊՍԺ-ի նախագահը վերընտրվել է Ասիայի թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ Խելաիֆին վերընտրվել է Ասիայի թենիսի եւ սկվոշի ֆեդերացիայի պաշտոնում, հաղորդում է AFP-ն: Կազմակերպության նիստը տեղի է ունեցել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում:

44-ամյա Նասեր Ալ Խելաիֆին թենիսի Քաթարի հավաքականի նախկին առաջատարներից է, Քաթարի թենիսի ֆեդերացիայի նախագահն է, beIN Media Group-ի  (նախկին Al Jazeera Sports) ղեկավարն է, Qatar Sports Investments ներդրումային հիմնադրամի (մոտ 100 միլիարդ դոլարի հնարավորություններով) նախագահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում