18:09  ,  20 նոյեմբերի, 2017

Ֆլորենտինո Պերեսը փոխարինող է փնտրում Զինեդին Զիդանին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնանկ կանի թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, եթե Արքայական ակումբն այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճի:

Ֆրանսիացի մասնագետից հետո Պերեսը կցանկանար թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, որը 2018թ. աշխարհի առաջնությունից հետո, հավանաբար, կհեռանա Բունդեսթիմից, գրում է Don Balon-ը:

«Ռեալը» բանակցում է Լյովի հետ, սակայն մրցաշրջանի ընթացքում կտրուկ քայլերի չի դիմի եւ վերջնագրերով չի խոսի Զիդանի հետ:

Իսպանիայի առաջնության 12 տուրից հետո «Ռեալը» 24 միավորով երրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնային» զիջում է 10 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Վալենսիային»՝ 6 միավոր: 24 միավոր ունի նաեւ Մադրիդի «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում