17:43  ,  20 նոյեմբերի, 2017

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներողություն է խնդրել եւ հեռացել

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:

«Ներեցեք, հեռանում եմ, քանի որ ձախողվել եմ: Ես ներողություն եմ խնդրում բոլոր իտալացիներից: Իտալական ֆուտբոլը պետք է մտնի նոր դարաշրջան»,- 74-ամյա Տավեկիոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը:

Ավելի վաղ Իտալիայի հավաքականից հեռացել էր գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան: Իտալիայի թիմը 60 տարում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Ընտրական փուլի անցումային հանդիպումներում իտալացիները չէին հաղթահարել Շվեդիայի հավաքականի արգելքը՝ 0:1, 0:0: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում