17:10  ,  20 նոյեմբերի, 2017

Գվարդիոլա. Եթե «Մանչեսթեր Սիթիի» խաղացողները լինեն չափազանց ինքնավստահ, կսպանեմ նրանց

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ իր խաղացողներն այս մրցաշրջանում չեն կորցնի կենտրոնացվածությունը եւ չեն լինի չափազանց ինքնավստահ:

«Նման բան տեղի չի ունենա, քանի որ ես նրանց մարզիչն եմ: Եթե խաղացողները լինեն չափազանց ինքնավստահ, ես կսպանեմ նրանց: «Մանչեսթեր Սիթին» կարող է անցկացնել անհաջող հանդիպում եւ պարտվել, սակայն ես պետք է խաղալու ցանկություն տեսնեմ իմ ֆուտբոլիստների մոտ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 12-րդ տուրից հետո Գվարդիոլայի թիմը 34 միավորով առաջատարն է եւ 8 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում