16:41  ,  20 նոյեմբերի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չի նվաճել տարվա վերջին միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չի նվաճել Վլադիկավկազում կայացած «Ալաններ» միջազգային մրցաշարում:

Հայկական թիմը երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես է եկել ընդլայնված կազմով:

Մրցանակային տեղ գրավելուն մոտ են եղել միայն 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը, որոնք պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը  80 հազար դոլար է: Հաղթողները ստացել են 5000 դոլար,  արծաթե մեդալակիրները՝ 2000, իսկ բրոնզե մրցանանակիրները՝ 1000:

Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարն էր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում