14:04  ,  20 նոյեմբերի, 2017

Ուիմբլդոն-1998-ի հաղթողը մահացել է 49 տարեկանում

Թենիսի Ուիմբլդոն-1998 մրցաշարի հաղթող Յանա Նովոտնան 49 տարեկանում մահացել է քաղցկեղի հետեւանքով, գրում է BBC-ն:

Չեխ թենիսիստուհին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 12-ակի հաղթող է զուգախաղում: Կարիերայի ընթացքում նա հաղթել է WTA շարքի 100 մրցաշարերում (24-ը՝ մենախաղում): 1997-ի սեպտեմբերին Նովոտնան երկրորդ տեղ էր բարձրացել Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում, իսկ 1995-ին գլխավորել է WTA-ի զուգախաղի դասակարգումը:

Յանա Նովոտնան Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր է: 2006-ին նա ստացել էր նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում