16:12  ,  20 նոյեմբերի, 2017

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Սանկտ Պաուլիի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղում, որում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ:

24-ամյա հարձակվողը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկն ավարտվել է գոլով: Նրա 16 փոխանցումներից թիմակիցներին հասել է 50 տոկոսը: Ադամյանը անգամ շրջանցել մրցակցին եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Սարգիսը 2 անգամ խախտել է կանոնները՝ ստանալով նաեւ դեղին քարտ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 1 խախտում: Արդյունքում՝ Ադամյանը ստացել է 6.68 գնահատականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմու մամենաբարձրը գնահատվել է գերմանցի կիսապաշտպան Անդրեաս Գեյպլի խաղը (7.53):

Հիշեցնենք, որ Համբուրգում կայացած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում հանդես էր 67 րոպե եւ խփել երրորդ գոլն ընթացիկ առաջնությունում: Նախորդ տուրում նա դուբլի հեղինակ էր դարձել «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում