15:44  ,  20 նոյեմբերի, 2017

«Լիոնի» ֆանատներն աջակցել են գոլը Մեսիի ոճով տոնած եւ որակազրկված Ֆեկիրին

«Լիոնի» երկրպագուները «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (0:0) աջակցել են թիմի ավագ Նաբիլ Ֆեկիրին, որը հանդիպումը բաց էր թողնում որակազրկման պատճառով:

18-րդ րոպեին (Ֆեկիրը հանդես է գալիս 18 համարով) «Լիոնի» ֆանատները տրիբունայում հանել են թիմի մարզաշապիկները եւ դրանք պարզել դեպի խաղադաշտը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվող Նաբիլ Ֆեկիրը նույն կերպ էր վարվել «Սենտ Էթյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի խաղում, սակայն գոլը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ոճով տոնելը հաջող չէր ավարտվել: Դա զայրացրել էր «Սենտ Էթյենի» ֆանատներին, որոնք ներխուժել էին խաղադաշտ: Ֆուտբոլիստները ստիպված էին եղել վազել դեպի հանդերձարան, իսկ խաղի մրցավարը դադարեցրել է հանդիպումը: 40 րոպե անց խաղը շարունակվել էր առանց երկրպագուների եւ ավարտվել «Լիոնի» հաղթանակով՝ 5:0 հաշվով: Միջադեպի պատճառով 24-ամյա Ֆեկիրը որակազրկվել էր եւ չխաղաց «Մոնպելյեի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում