12:40  ,  20 նոյեմբերի, 2017

Յուպ Հայնկեսի ու «Բավարիայի» ռեկորդները Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիան», Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում 3:0 հաշվով հաղթելով «Աուգսբուրգին», դարձել է առաջին ակումբը, որը 3000 միավոր է վաստակում Բունդեսլիգայում, գրում է Bild-ը:

3000 միավորի սահմանագիծը հատելու համար մյունխենցիներից պահանջվել է 1784 հանդիպում: Այդ ցուցանիշով «Բավարիային» հաջորդում են Դորտմունդի «Բորուսիան» (2314 միավոր) եւ Բրեմենի «Վերդերը» (2285 միավոր):

«Բավարիան» գլխավորող Յուպ Հայնկեսն էլ դարձել առաջին մարզիչը, որը 500 հաղթանակ է տանում Բունդեսլիգայում: 72-ամյա մասնագետը 174 խաղ հաղթել է ֆուտբոլիստի կարգավիճակում, եւս 326 հաղթանակ տարել որպես մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում