01:42  ,  20 նոյեմբերի, 2017

Իկարդիի դուբլն «Ինտերին» օգնեց շրջանցել «Յուվենտուսին»

Իտալական A Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» Միլանում 2:0 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ: Միլանյան ակումբի 2 գոլերն էլ ընդմիջումից հետո խփեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» շրջանցեց այս տուրում պարտություն կրած Թուրինի «Յուվենտուսին» եւ 33 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Նապոլին» հավաքել է 35 միավոր:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ինտեր» - «Ատալանտա»՝ 2:0

Մաուրո Իկարդի, 51, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով