00:46  ,  20 նոյեմբերի, 2017

Գրիգոր Դիմիտրովի առաջին տիտղոսն ATP-ի ամփոփիչ մրցաշարում

Լոնդոնում ավարտված ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի 6-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը:

Եզրափակիչում բուլղարացի թենիսիստը 3 սեթում առավելության հասավ բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ՝ 7:5, 4:6, 6:3: Մրցախաղը տեւեց 2 ժամ 34 րոպե:

26-ամյա Դիմիտրովը նվաճեց կարիերայի 8-րդ տիտղոսը: Ամփոփիչ մրցաշարում հաղթելու համար նա կստանա 1.2 միլիոն եվրո, իսկ Գոֆենը կհարստանա 585 հազար եվրոյով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Դավիդ Գոֆենը սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, իսկ Դիմիտրովն ուժեղ էր գտնվել ամերիկացի Ջեկ Սոկից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում