11:17  ,  20 նոյեմբերի, 2017

Հեռահար ինքնագոլ՝ Հոլանդիայի առաջնությունից

«Վիտեսի» պաշտպան Ֆանկատի Դաբոն զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել «Գրոնինգենի» դեմ Հոլանդիայի առաջնության 12-րդ տուրի խաղում:

Անգլիացի ֆուտբոլիստը 59-րդ րոպեին եզրային գծի մոտից անհաջող փոխանցում է կատարել իր դարպասապահին՝ հաշիվը դարձնելով 1:1: Այդ խաղում «Գրոնինգենը» տնային հաղթանակ է տարել 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում