10:55  ,  20 նոյեմբերի, 2017

Ռոնալդուն ու Ջորջինիա Ռոդրիգեսը ներկա են եղել ֆուտբոլիստի որդու խաղին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը մայրանալուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը:

AS-ի համաձայն՝ իսպանացի մոդելը Ռոնալդուի հետ ներկա է եղել Պորտուգալիայի հավաքականի ավագի 7-ամյա որդու՝ Կրիշտիանու կրտսերի խաղին: Այդ խաղում Ռոնալդուի որդին խփել է իր թիմի 8 գոլերից 6-ը:

Ջորջինիա Ռոդրիգեսը ներկայացել է ջինսային հագուստով, իսկ նրա կազմվածքը գրեթե չի փոխվել ծննդաբերելուց հետո: Հանդիպումից հետո Ռոնալդուն լուսանկարվել է պատանի ֆուտբոլիստների հետ եւ ինքնագրեր բաժանել նրանց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնվել էր Ռոնալդուի չորրորդ զավակը: Ջորջինիա Ռոդրիգեսն ունեցել էր դուստր, որին անվանակոչել են Ալանա Մարտինա: Իսպանական մամուլի համաձայն՝ նրանց հարսանիքը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսին: 

Այս տարվա հունիսի 8-ին 32-ամյա ֆուտբոլիստը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում