21:04  ,  19 նոյեմբերի, 2017

«Վալենսիան» 6-ական միավոր առաջ անցավ «Ռեալից» ու «Աթլետիկոյից»

Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրում «Վալենսիան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ: Հյուրերից երկրորդ խաղակեսում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան ու իսպանացի հարձակվող Սանտի Մինան:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» վաստակեց 30 միավոր եւ 6-ական միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող Մադրիդի «Ռեալից» ու «Աթլետիկոյից», որոնք գոլազուրկ ոչ ոքիով էին բաժանվել այս տուրում: Առաջատար «Բարսելոնան» հավաքել է 34 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Էսպանյոլ» - «Վալենսիա»՝ 0:2

Ժոֆրեյ Կոնդոգբիա, 67, Սանտի Մինա, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում