22:15  ,  19 նոյեմբերի, 2017

Ղազախստանի չեմպիոնը ցանկանում է ձեռք բերել Տիգրան Բարսեղյանին

Ֆուտբոլի Ղազախստանի վերջին 4 տարիների չեմպիոն «Աստանան» հետաքրքրվում է մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով:

Goal.kz-ի համաձայն՝  ղազախական ակումբը երկար ժամանակ հետեւում է Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի խաղին: «Աստանան» ցանկանում է Բարսեղյանին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Տիգրան Բարսեղյանը 2016-ից է խաղում «Վարդարում», որի կազմում մասնակցել է Մակեդոնիայի ընթացիկ առաջնության 12 հանդիպման եւ դարձել 4 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով