19:57  ,  19 նոյեմբերի, 2017

Ավելացված ժամանակում խփած 2 գոլերը «Յուվենտուսին» չփրկեցին պարտությունից

Իտալական A Սերիայի 13-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Սամպդորիայից»:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերն աչքի ընկան 3 անգամ: «Յուվենտուսն» ավելացված ժամանակում խփեց 2 գոլ, սակայն ավելին անել չհաջոցվեց: Հյուրերից աչքի ընկան արգենտինացի հարձակվողներ Գոնսալո Իգուաինը ու Պաուլո Դիբալան:

«Յուվենտուսը» 31 միավորով մնաց երկրորդ տեղում եւ արդեն 4 միավոր է հետ առաջատար «Նապոլիից»: «Սամպդորիան» 26 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 3:2

Դուվան Զապատա, 52, Լուկաս Տորեյրա, 71, Ջիանմարկո Ֆերարի, 79 – Գոնսալո Իգուաին, 90+1 (11մ), Պաուլո Դիբալա, 90+4

«Սպալ» - «Ֆիորենտինա»՝ 1:1

Ալբերտո Պալոսկի, 42 – Ֆեդերիկո Չիեսա, 80

Հեռացում՝ Մարիոս Օիկոնոմու, 90+2 («Սպալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով