19:40  ,  19 նոյեմբերի, 2017

Ուելսի հավաքականից հեռացած Քրիս Կոուլմանը գլխավորեց անգլիական ակումբ

Ֆուտբոլի Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Քրիս Կոուլմանը գլխավորել է «Սանդերլենդը», հայտնում է ակումբի կայքը:

Ուելսցի մասնագետն անգլիական ակումբի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր:

47-ամյա Կոուլմանն օրեր առաջ էր հեռացել Ուելսի հավաքականից, որը գլխավորում է 2012-ից:

Նախորդ մրցաշրջանում Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Սանդերլենդը» հանդես է գալիս Չեմպիոնշիփում, որի 16-րդ տուրից հետո վերջին տեղում է: Նոյեմբերի սկզբնամասում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Սայմոն Գրեյսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում