19:18  ,  19 նոյեմբերի, 2017

Սարգիս Ադամյանի գոլը «Ռեգենսբուրգին» օգնել է ոչ ոքի խաղալ

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Ռեգենսբուրգը» 2:2 հաշվով է ավարտել Համբուրգի «Սանկտ Պաուլիի» դեմ արտագնա հանդիպումը:

«Ռեգենսբուրգի» երկրորդ գոլը 24-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը հաշիվը դարձրել է 0:2: Դաշտի տերերը հաշիվը հավասարեցրել են առաջին խաղակեսի վերջնամասում, իսկ ընդմիջումից հետո գոլեր չեն գրանցվել:

Սարգիս Ադամյանը փոխարինվել է 67-րդ րոպեին: «Ռեգենսբուրգը» 16 միավորով 13-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Ադամյանը դուբլի հեղինակ էր դարձել «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ հաղթական խաղում, որի վերջնամասում նաեւ ստացել էր մեջքի վնասվածք եւ չմիացավ Հայաստանի հավաքականի հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով