18:50  ,  19 նոյեմբերի, 2017

Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» երիտասարդական թիմում

Ֆուտբոլի Սլովակիայի Առաջին լիգայի հերթական տուրում «Ժիլինայի» երիտասարդական թիմը սեփական դաշտում 7:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Տրեբիսովի» նկատմամբ:

«Ժիլինայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն աչքի է ընկել չորրորդ եւ 69-րդ րոպեներին: Գյումրեցի 18-ամյա ֆուտբոլիստը 53-րդ րոպեին դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ եւ հանդես եկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում