16:49  ,  19 նոյեմբերի, 2017

«Փյունիկը» կարմիր քարտով հաղթեց «Արարատին»

«Արարատ» - «Փյունիկ» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրը: Երեւանի «Նաիրի» ստադիոնում կայացած խաղում հաղթեց «Փյունիկը»՝ 1:0: Հյուրերի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը: Ընդ որում՝ այդ գոլից 2 րոպե առաջ «Փյունիկը» մնացել էր 10 խաղացողներով:

«Փյունիկը» 11 միավորով 5-րդ տեղում է, իսկ հետնապահ «Արարատն» ունի 6 միավոր:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0:1

Արթուր Միրանյան, 76

Հեռացում՝ Արմեն Մանուչարյան, 74 («Փյունիկ»)

Նոյեմբերի 18

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 2:2

Դմիտրի Յաշին, 37, Լուբամբո Մուսոնդա, 46 - Արամ Մուրադյան, 69, Մոհամեդ Կաբա, 90

Նոյեմբերի 17

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2

Նենադ Ինյաց, 38, Մարտին Գրիգորյան, 89 – Արտակ Եդիգարյան, 27, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում