14:10  ,  19 նոյեմբերի, 2017

Ռամոսը քթի կոտրվածք է ստացել մադրիդյան դերբիում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը քթի կոտրվածք է ստացել «Աթլետիկոյի» դեմ Պրիմերայի 12-րդ տուրի արտագնա խաղում, հաղորդում է Marca-ն:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Աթլետիկոյի» խաղացող Լուկաս-Ֆրանսուա Էրնանդեսը պայքարի ժամանակ խաղակոշիկով հարվածել է իսպանացի պաշտպանի դեմքին: Քթի արնահոսության պատճառով Ռամոսը որոշ ժամանակ լքել է դաշտը, իսկ ընդմիջմանը փոխարինվել է:

Հիշեցնենք, որ այս հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ մադրիդյան դերբիում գոլազուրկ ոչ ոքի նախորդ անգամ գրանցվել էր 2005 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում